Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 հոկ 2018 15:45

Պառլամենտի մեծամասնությունը, կոալիցիոն նախկին ընկերներով փորձում են խոչընդոտել այս կառավարության գործունեությունը. Տեսանյութ

Պառլամենտի մեծամասնությունը, կոալիցիոն նախկին ընկերներով փորձում են խոչընդոտել այս կառավարության գործունեությունը. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հանրային ֆինանսների կառավարման հարցերով միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը խոսեց 2019թ-ի բյուջեի նախագծի և երկրում ստեղծված իրավիճակի մասին::
 
Մովսես Արիստակեսյանը նշեց, որ 2019 թ․ բյուջեն կազմվել է շատ դժվար քաղաքական իրավիճակում. «Գիտենք, որ պետբյուջեն գլխավոր ֆինանսական պլանն է, և դա հիմնված է երկու կարևորագույն բաղադրիչների վրա. ինչպիսի տնտեսություն կունենանք, որպեսզի դրանով ապահովենք եկամուտները, և երկրում ինչպիսի քաղաքական իրավիճակ կլինի, որպեսզի տնտեսության զարգացման ուղիները արտահայտվեն ու կարողանան ապահովել համապատասխան եկամուտներ՝ պետբյուջե։ Ընդ որում, քաղաքական իրավիճակը փաստաթղթի վրա ազդում է երկուստեք, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճնշումների պարագայում։ Հենց այդ համատեքստում պետք է ասել, որ այս բյուջեն կազմվել է շատ դժվար քաղաքական իրավիճակում»,-նշեց Մովսես Արիստակեսյանը։
 
Մովսես Արիստակեսյանը 2019 թ․ բյուջեն բնութագրում է որպես 2018 թ․ բյուջեի հիմնական համամասնությունների շարունակականության ապահովում. «Ներկայիս կառավարությունը ժամանակ չունեցավ նոր տնտեսական քաղաքականության ռազմավարական ծրագիր մշակելու, ինչպես նաև չհասցրեց կատարել հարկային բարեփոխումներ, որոնք կխթանեին տնտեսության ավելի արդյունավետ գործունեությունը։ Այդ բոլորին խանգարում է երկրում եղած քաղաքական իրավիճակը։ Ինչպես պառլամենտի մեծամասնությունը, կոալիցիոն նախկին ընկերներով փորձում է խոչընդոտել այս կառավարության գործունեությունը, այնպես էլ գործադիրում առկա նախկին կադրերը՝ լինելով նախկին իշխանության կոռուպցիոն համաձայնությունների մեջ, ամեն կերպ սաբոտաժի են ենթարկում կառավարության գործունեությունը։ Դա երևում է հենց բյուջեում ներկայացված ծրագրերում։ Այն ծրագրերը, որոնք ղեկավարում են հաղթանակած քաղաքական ուժի կադրերը, բովանդակային առումով շատ ավելի հեղափոխական են, սոցիալական, նպատակային են, քան կոալիցիոն գործընկերների գլխավորած կառույցները։ Խոսքը Տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի նախարարությունների մասին է»,- ասաց նա։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր