Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

09 հոկ 2018 14:45

ԱԺ-ն նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու. ԸՕ-ի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

ԱԺ-ն նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու. ԸՕ-ի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովԱյսօր կառավարությունում ԸՕ բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ այս նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու։
«ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական, ֆիքսված ցուցակներով, այսինքն ոչ ռեյտինգային ընտրակարգով: Կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվելու են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն՝ դառնալով 4 և 6%։ Փոփոխություններ են սպասվում նաև զինծառայողների համար: Այսպիսով, նրանք կունենան ավելի շատ հնարավորություններ՝ նախընտրական ծրագրերին ծանոթանալու համար, մասնավորապես, հեռուստաբանավեճերը դիտելու առումով, որպեսզի ավելի ճիշտ որոշում կայացնեն»,- նշեց Դանիել Իոաննիսյանը: Վերջինն ընդգծեց, որ նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար։ «Ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա՝ նախկին 5-ի փոխարեն»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ ԸՕ-ի բարեփոխումների նախագծի անգլերեն տարբերակն ուրբաթ օրն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։
Դ. Իոաննիսյանը տեղեկացրեց, որ շուտով նախագիծը կհաստատվի գործադիրի կողմից և կուղարկվի ԱԺ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր