«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

09 հոկ 2018 14:14

Համայնքի ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ սահմանված կարգի խախտմամբ առանձնատանը տիրանալու համար. հայտարարվել է հետախուզում

Համայնքի ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ սահմանված կարգի խախտմամբ առանձնատանը տիրանալու համար. հայտարարվել է հետախուզումՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունել մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ, որը, նախաքննություն կատարելու համար, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն է ստացվել 2018թ. օգոստոսի 7-ին:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից և որևէ մեկը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված սեփականության ձեռքբերման կարգը, 2000 թվականի փետրվար ամսից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Բնակչուհին ճանաչվել է տուժող:
Բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրան ծանուցվել է՝ վարույթն իրականացնող մարմնին ներակայանալու վերաբերյալ, սակայն նա, առանց հարգելի պատճառի, քննությանը չի ներկայացել:
Նկատի ունենալով, որ մեղադրյալը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարին բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության ՏՄՎ Իջևանի բաժնից ստացվել է գրություն առ այն, որ համայնքի ղեկավարը բացակայում է բնակության վայրից:
Ուստի՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին քննիչը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու և հետախուզում հայտարարելու մասին:
Նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր