Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

09 հոկ 2018 16:47

Վեց մարդ Է զոհվել, եւս 27-ը՝ տուժել խոշոր ավտովթարի հետեւանքով

Վեց մարդ Է զոհվել, եւս 27-ը՝ տուժել խոշոր ավտովթարի հետեւանքովՍերբիայում վեց մարդ Է զոհվել, եւս 27-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Սերբիայի կենտրոնական մասի ավտոմայրուղում մի քանի մեքենաների մասնակցությամբ: 
«Ըստ վերջին տեղեկատվության, զոհվել Է վեց, տուժել 27 մարդ»,-հայտնել Է ՆԳ նախարարությունը: ՃՏՊ-ն տեղի Է ունեցել Յագոդինա քաղաքի շրջանում Բելգրադ-Նիշ արագընթաց ավտոմայրուղում երթեւեկության երկու ուղղություններով: ՃՏ պատահարում են հայտնվել բազմաթիվ ավտոմեքենաներ. բախման հնարավոր պատճառ Է նշվել առավոտյան մառախուղը: Երթեւեկությունը ավտոճանապարհին դադարեցվել Է, տեղում աշխատում են ոստիկանությունը եւ փրկարարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր