Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ          Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում       Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար    

09 հոկ 2018 18:58

Թուրք ոստիկանները, ԶԼՄ-ներից տեղեկություն ստանալով, ձերբակալել են Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին

Թուրք ոստիկանները, ԶԼՄ-ներից տեղեկություն ստանալով, ձերբակալել են Ադրբեջանի գլխավոր օրենքով գողինՍտամբուլի ոստիկանները հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովին՝ հանցագործ աշխարհում հայտնի որպես Լոտա Գուլի։ Այս մասին տեղեկացնում է Sozcu-ն։
Սալիֆովի մասին Թուրքիայում սկսել են խոսել Ադրբեջանի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) սպանությունից հետո։
Սալիֆովը Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության տեսադաշտում հայտնվել է այն բանից հետո, երբ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ նա Ռուսաստանի Կալուգայի շրջանում ձեռնարկատերերից տուրք է հավաքում՝ միաժամանակ գտնվելով Թուրքիայում։
Ներկա պահին Նադիր Սալիֆովը Մերաբ Ջանգվելաձեի հետ միասին համարվում է ամենաազդեցիկ օրենքով գողերից և Ռուսաստանի քրեական աշխարհում առաջատարի հավանական թեկնածուներից մեկը: Նախկին հավակնորդ Զաքարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ) 10 տարով կալանավորվել է դրամաշորթության մեղադրանքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր