Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 հոկ 2018 19:49

Հաջողակ մարդկանց պատգամը

1. Ժամանակի գրանցամատյան: Մարդկանց՝ վաղ առավոտյան արթնանալ չսիրելու պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք ուշ են պառկում քնելու: Ժամանակի գրանցամատյանը կօգնի որոշել, թե որքան արդյունավետ է ժամանակն օգտագործվում օրվա ընթացքում: Հաջողակ բիզնես ստեղծել երազող, գիշերն ուշ քնող մարդկանց մեծամասնությունը մեկ էլ հայտնաբերում է, որ իրենք բավականին շատ ժամանակ են վատնում անօգուտ զբաղմունքների վրա: Դեռևս 3 տարի առաջ ես էլ մինչև ուշ գիշեր նստում էի աշխատավայրում:

2. Կատարյալ առավոտ: Հաջորդիվ անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչ կանեիք դուք, եթե օրվա մեջ մի քանի ժամ ազատ ժամանակ ունենայիք: Ասենք՝ կգնայի՞ք լրջորեն մարզվելու՝ 1-2 թեթև ձգումներ կատարելու փոխարեն, կամ թերթը ծայրեծայր կկարդայի՞ք արդյոք՝ նրանց սոսկ վերնագրերն աչքի անցկացնելու փոխարեն: Սա հիանալի խթան է հատկապես նրանց համար, ովքեր ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում:

3. Առավոտյան ժամերի պլանավորում: Առավոտյան վաղ արթնանալ սովորելու համար կարևոր է առավոտվա ժամերի նախապատրաստությունը սկսել նախորդ երեկոյից: Այսինքն, եթե երեկոյան որոշել ես, որ առավոտյան պետք է վազես, ապա հենց երեկոյան էլ նախապատրաստիր այդ զբաղմունքի համար նախատեսված հարմար հագուստը:

4. Սովորությունների դանդաղ փոփոխություն: Եթե դուք սովոր եք արթնանալ 7:30-ին, ապա իմաստ չունի զարթուցիչը կարգավորել ժամը 5-ի վրա, քանի, որ միևնույն է, դուք այն անջատելու եք ու կրկին քնեք՝ տեսնելու հաջողակ բիզնեսի տեր լինելու մասին երազ:
Դրա փոխարեն՝ զարթուցիչի զանգը դրեք ձեր սովորական 7:30-ից 10 րոպե առաջ, որպեսզի նոր ռեժիմին ինտեգրվեք աստիճանաբար:
Ես ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 5-6-ին: Շատ գոհ եմ վաղ արթնանալու տված արդյունքից և արդյունավետությունից, և նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս: Առավոտվա ժամերն օգտագործելով՝ կարելի է հասնել բավականին մեծ հաջողությունների: Խորհուրդ եմ տալիս առավոտյան մոտիվացնող տեսանյութեր դիտել և լսել լավ երաժշտություն: Արթնացեք վաղ առավոտյան, և հաջողությունը կուղեկցի ձեզ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր