Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք          Ղրիմը ռուսների հողը չէ, դա երբեք չի լինի Ռուսաստանի տարածք, երբեք       Տեսանյութ.Յակուտիայում անտառային հրդեհների հետևանքով օրը ցերեկով արևն «անհետացել» է, ամեն ինչ պատված է սև ծխով, իսկ երկնքից մոխիր է թափվում    

10 հոկ 2018 12:25

Փաշինյանը՝ երկընտրանքի առաջ.Ալիևը բացառել է ԼՂ-ի ներգրավումը բանակցային գործընթացին

Փաշինյանը՝ երկընտրանքի առաջ.Ալիևը բացառել է ԼՂ-ի ներգրավումը բանակցային գործընթացինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով երկրի կառավարության նիստում, բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին:
Ինչպես փոխանցում է «Թրենդ» գործակալությունը, Ալիևի խոսքով՝ բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են, և պետք է անցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Սա, փաստորեն, երկրի նախագահի մակարդակով Ադրբեջանի առաջին պատասխանն էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից․ «Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից է, եւ հետեւաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ:
Նույնը չեմ կարող անել ես, որովհետեւ դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, փոխարենն ունի իր իշխանությունը, եւ Արցախի ժողովրդին կարող է ներկայացնել միայն իր լեգիտիմ իշխանությունը».-հունիսի 7-ին Ազգային Ժողովում հայտարարել էր Փաշինյանը:
Հիմա Փաշինյանը կանգնած է երկընտրանքի առաջ՝ կամ նա պետք է դրժի իր խոսքը և առանց Արցախի ներկայացուցիչների բանակցի Ալիևի հետ, կամ Արցախի բանակցությունները կմտնեն փակուղի, քանի որ Ադրբեջանն ի սկզբանե այլ տարբերակ բացառել է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր