Կվերսկսվի Լևոն Հայարապետյանի մահվան հանգամանքների քննությունը.նրան թունավորել են. Коммерсантъ
![Կվերսկսվի Լևոն Հայարապետյանի մահվան հանգամանքների քննությունը.նրան թունավորել են. Коммерсантъ Կվերսկսվի Լևոն Հայարապետյանի մահվան հանգամանքների քննությունը.նրան թունավորել են. Коммерсантъ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1539167793_075493.jpg)
2017 թվականի հոկտեմբերի 16-ին ոմն ծանոթներ՝ Մոսկվայից ժամանած երկու տղամարդ, Հայրապետյանին փոխանցել էին դեղամիջոցներ կալանավայրի աշխատողների միջոցով: Մյուս օրը կալանավորված Հայարապետյանը ընդունել է դեղամիջոցները և քիչ անց մահացել է կալանավայրի բուժկետում, պատմել է Լևոն Հայարապետյանի փաստաբան Կարեն Ներսեսյանը:
«Իր մահվան նախօրեին Հայարապետյանը զանգահարել է իր եղբորը Հայաստան և ընկերոջը՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքիեպիսկոպոս Պարգևին և հայտնել, որ նրան թունավորել են»,-ասել է փաստաբանը:
Հայրապետյանը ասել է, որ երկար չի ապրի և խնդրել է չհուղարկավորել նրան առանց դատաբժշկական փորձաքննության, հավելել է Ներսեսյանը: Ըստ նրա, կալանավայրի բժիշկներն արձանագրել են, որ Հայարապետյանը մահացել է սիրտ անոթային անբավարարվածության պատճառով:
Փաստաբանը վերլուծել է Հայարապետյանի հարաբերություններն իր հարազատների հետ և ենթադրել, որ նրանք կարող էին հետաքրքրված լինեին նրա մահվան մեջ:
«Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը կազմում է 100 միլիոն ԱՄՆ դոլար, ներառյալ շարժական և անշարժ գույքը: Եվ եթե Լևոնը ազատ արձակվեր, կոնֆլիկտային իրավիճակի պատճառով կարող էր զրկել հարազատներից որևէ մեկին ժառանգությունից, ինչը ձեռնտու չէր նրանց համար»,- հստակեցրել է Ներսեսյանը: