ՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը. «Ազատություն»          Մոսկվայում ձերբակալված Արայիկ Ամիրխանյանը գործակալական ցանց ուներ Հայաստանում, Աբազյանը ծածկադմփոց է արել, ԱԱԾ-ն կրկին պետք է քննություն իրականացնի       Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հոկ 2018 15:30

Մարդիկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ ինձ ոչ թե շնորհավորում, այլ ցավակցում են

Մարդիկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ ինձ ոչ թե շնորհավորում, այլ ցավակցում ենԵրևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չի փոխելու իր կենսակերպը: Նա հեծանիվով, երթուղայիններով, ոտքով շրջելու է մայրաքաղաքում, ինչպես և նախկինում: Երևանի քաղաքապետարանում նորընտիր ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ աշխատավայրում չի նստելու, վազվզելու է քաղաքում` հետևելու կատարվող աշխատանքներին:

«Մարդիկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ ինձ ոչ թե շնորհավորում, այլ ցավակցում են: Ես գիտեմ, որ մեզ շատ ծանր աշխատանք է սպասվում: Կլինեն կոնֆլիկտներ, բանակցություններ»,-ասաց նա:
Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ իր համար ավագանու 65 անդամները մեկ թիմ են, ովքեր մի նպատակ ունեն` բարեկարգել մեր Երևանը: «Նրանց կողմից յուրաքանչյուր լավ առաջարկ ընդունվելու և ի կատար է ածվելու»,-հավելեց նորընտիր քաղաքապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր