Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

10 հոկ 2018 19:45

ՀՔԾ. ԲՀԿ ավագանու թեկնածուն քվեի դիմաց խոստացել է մարել խմելու ջրի պարտքը

Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ավագանու անդամի թեկնածուներից մեկը՝Ս. Շ.-ն, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել քաղաքացուն, հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, սեպտեմբերի 23-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել նաև Ս. Շ.-ն:
Նախընտրական փուլում՝ սեպտեմբերի 19-ին, Ս. Շ.-ն պարզելով, որ Երևան քաղաքի բնակիչներ` ամուսիններ Շ. Մ.-ն և Ա. Մ.-ն մասնակցելու են կայանալիք արտահերթ ընտրություններին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նրանց առաջարկել է կայանալիք ընտրությունների ժամանակ քվեարկել իր ներկայացրած կուսակցության օգտին: Ա. Մ.-ն Ս. Շ.-ի ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար վերջինիցս պահանջել է դրա դիմաց վճարել իրենց խմելու ջրի պարտքը՝ 150,000 դրամ գումարի չափով:
Ս. Շ.-ն խոստացել է Ա. Մ.-ին և նրա ամուսնուն ընտրություններից հետո վճարել նրանց խմելու ջրի պարտքի կեսը: Այսպիսով, վերը նկարագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Ս. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր