Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում          Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով       Թուրքիան դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ    

11 հոկ 2018 10:35

«Ժամանակ».Նույն խցում լինելով՝ Փաշինյանին կարող էին շատ ուշագրավ տեղեկություններ հայտնի լինել Ալրաղացի Լյովիկի մասին

«Ժամանակ».Նույն խցում լինելով՝ Փաշինյանին կարող էին շատ ուշագրավ տեղեկություններ հայտնի լինել Ալրաղացի Լյովիկի  մասին«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում ուշագրավ տեղեկություն եղավ, որ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008թ. կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատու Ալրաղացի Լյովիկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել հենց այդ գործով 15 տարի անազատության դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանը։
Ըստ մեր տեղեկությունների՝ 2010թ․Արայիկ Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նստած է եղել նույն խցում։ Բանտից դուրս գալուց հետո Փաշինյանը հոդվածներից մեկում հատուկ անդրադարձել է Արայիկ Կարապետյանի քրեական գործին։

Բացառված չէ, որ 10 տարվա վաղեմության գործի վերաբացումը, որով մի շարք անձինք դատապարտվել են 15 տարվա անազատության, կապված է նաեւ Փաշինյանի սեփական նախաձեռնության հետ, քանի որ նույն խցում լինելով՝ վարչապետին կարող էին շատ ուշագրավ տեղեկություններ հայտնի լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր