Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

11 հոկ 2018 12:46

Համապատասխան արարողակարգով Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում. ՊՆ

Համապատասխան արարողակարգով Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում. ՊՆԱզատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում, ՊՆ-ն դրական  է  պատասխանել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության դիմումին` ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հուղարկավորությունը  կլինի  համապատասխան արարողակարգով»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ գիշերը, մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով: Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից:

Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր