Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սպասվում են տեղումներ, եղանակն առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան    

11 հոկ 2018 16:47

Արմեն Սարգսյանը կստորագրի՞ վիճահարույց օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։
«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», — լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՀՀ նախագահը ընդգծեց՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։
«Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», — ասաց Արմեն Սարգսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր