Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

12 հոկ 2018 12:20

Կոպիտ սխալ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին. Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթիվը սխալ էր գրված

Կոպիտ սխալ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին. Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթիվը սխալ էր գրված Երեկ Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին մեծ թվով պետությունների ղեկավարներ և պատվիրակություններ: Գագաթաժողովի մեծ մասը նվիրված էր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Սակայն ուշագրավն այն է, որ հենց գագաթաժողովի ժամանակ էկրաններին հայտնվեց Շառլ Ազնավուրի լուսանկարը` գրված 1914-2018: Իրականում սակայն նա ծնվել է 1924 թվականին: Ընդ որում, բոլորն ակտիվորեն տարածում էին այդ լուսանկարը` նույնիսկ չնկատելով սխալը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր