Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

12 հոկ 2018 14:31

Քրեական չպարզված հաշիվներ. Վանաձորում հնչած կրակոցներից վիրավորվածներից մեկը Պզոյի ազգականն է

Քրեական չպարզված հաշիվներ. Վանաձորում հնչած կրակոցներից վիրավորվածներից մեկը Պզոյի ազգականն է  «Առաջին լրատվական»-ին նոր մանրամասներ հայտնի դարձան երեկ երեկոյան Վանաձորում տեղի ունեցած հրաձգությունից։

Հիշեցնենք, որ երեկ Վանաձորի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ հնչել էին կրակոցներ, որից վիրավորվել էր 3 անձ՝ 41-ամյա Գևորգ Նավոյանը, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ՝ 37-ամյա Գրիգորի Դավթյանը, և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 44-ամյա Արմեն Սեդրակյանը։
Մեզ հասած տեղեկություններով՝ վիրավորներից Գևորգ Նավոյանը «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի ազգականն է։
Դեպքի օրը նրանք Վանաձոր էին եկել մասնակցելու հոգեհանգստի, բայց մինչ հոգեհանգստի սկսելը նրանք որոշել են մտնել հարակից ռեստորան՝ հաց ուտելու։ Ռեստորանից դուրս գալուց դիմացով անցնող 07 մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակվել, որից էլ վիրավորվել են վերը նշված երեք քաղաքացիները։ Մեքենան, որից արձակվել էին կրակոցները, ավելի ուշ իրավապահները հայտնաբերել են այրված վիճակում։ Այն գրանցված չի եղել։
Մեզ հասած տեղեկություններով՝ կատարվածի վարկածներից մեկն այն է, որ Պզոյի աղգականը՝ Գևորգ Նավոյանը, ու վանաձորցի՝ Շալո մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանը, ովքեր վաղեմի թշնամիներ են, չպարզված հաշիվներ են ունեցել, ինչն էլ հանգեցրել է երեկվա հաշվեհարդարին։
Իրավապահները առայժմ ձեռնպահ են մնում կատարվածի մանրամասները հաղորդելուց։ Պարզ է միայն, որ արդեն իսկ կան բերման ենթարկվածներ։
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ հայտնաբերվել են այրված մեքենա և 5.45 մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։ Բացի այդ, ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարականով Երևանից Վանաձոր է մեկնել քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը՝ օպերատիվ խմբերով։ «Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու անհետաձգելի քննչական գործողությունները շարունակվում են»,- փոխանցեցին լրատվական ծառայությունից։
Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, և նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մուրադյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը օգտագործելը) 1-ին և 6-րդ կետերով (սպանության փորձ) և 235 հոդվածի հատկանիշներով:
Վիրավորված երեք քաղաքացիները «Վանաձոր» բժշկական կենտրոնում առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան։






















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր