Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»          ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա. «Հրապարակ»       Իշխող թիմում մի քանի սցենար ունեն․ «Հրապարակ»    

12 հոկ 2018 17:50

Երևանում ավարտվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքը

Երևանում ավարտվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքըԵրևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը:
ՀՀ վարչապետի մամուլի Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր