Մարտի 24–ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ-ում առաջին և միակ Դետեկտիվ բյուրոյի հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը          Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին       Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել, Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, մենք շատ ընդհանրություններ ունենք    

12 հոկ 2018 19:32

24 տղամարդ անչափահասների հետ սեքսի պատճառով ձերբակալվել է

ԱՄՆ-ում 24 տղամարդ սոցցանցերում սեքսի նպատակով անչափահասներին գայթակղելու կասկածանքով ձերբակալվել է: Կասկածյալները  22-ից 64 տարեկան են, հաղորդում է USA.one-ը: Այսպիսին է «Բաց տուն» (Operation Open House) հատուկ գործողության արդյունքը, որն իրականացրել է Նյու Ջերսիի ոստիկանությունը:
Նահանգի գլխավոր դատախազի գրասենյակում հայտնել են, որ մականպիղծներն իրենց զոհերին փնտրել են օգտագործելով հայտնի հավելվածները, խաղերը եւ մանկական չաթերը: Նրանք բոլորը ձերբակալվել են ժամադրության վայրում:
«Կալանավորվածների թվում ոստիկան է, բուժեղբայր, հրշեջ, քոլեջի ուսանողներ եւ գրանցված սեքսուալ հանցագործ», — ասել է Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Հերբեր Գրուոլը:
Բոլոր կալանավորվածներին, եթե նրանց մեղքն ապացուցվի, 5-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում եւ մինչեւ 150 հազար դոլար տուգանք: Նրանցից մի քանիսին 2-րդ եւ 3-րդ աստիճանի հանցագործությունների վերաբերյալ լրացուցիչ մեղադրանքներ են ներկայացվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր