Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

12 հոկ 2018 19:49

«Իմ քայլի» ավագանու անդամը կողմ է ԼԳԲՏ ֆորումի անցկացմանը

«Իմ քայլի» ավագանու անդամը կողմ է ԼԳԲՏ ֆորումի անցկացմանըIravunk.com-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնի է նոյեմբերի 15-18-ը Երեւանում կանցկացվի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ  (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) քրիստոնյաների ֆորումը, ինչը հասարակության մի մեծ զանգվածի մոտ բողոքի ալիք է բարձրացրել:
Հայաստանում այն առաջին անգամ չէ: 2015 թվականի Հոկտեմբերի 17-18 -ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը: Հիմա արդեն ավելի մեծ մասշտաբով է նախատեսված այն իրականացնել:
Ուշագրավ է, որ կազմակերպիչ «Նոր սերունդ» ՀԿ-ն գաղտնի է պահում ֆորումի անցկացման վայրը:
iravunk.com -ը  նոր իշխանության տեսակետը պարզեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանից:
«Ես կարծում եմ , որ պաշտոնական ոչ մի արարողություն տեղի չի ունենալու: Եթե մարդկանց մի խումբ որոշում է հավաքվել ինչ-որ տեղ և նախորոք չեն հայտարարում, որտեղ և ինչ` գուցե դա նրանց հավաքն է պարզապես  և իրենց իրավունքն է: Թող հավաքվեն որտեղ ուզում են : Ամեն դեպքում, եթե որոշել են ուրիշ երկրից գան Հայաստան անկախ նրանց ռասսայից , կրոնական թե սեռական կողմնորոշումից  և նախասիրություններից, նրանք իրավունք ունեն հավաքվելու: Ոորովհետեւ Հայաստանը երկիր է,  որը ընդունում է տարբեր մարդկանց:  Խնդիր չունեն, թող գան իրենց համար որտեղ ուզում են հավաքվեն, բայց բնականաբար դա պաշտոնական մակարդակով չի արվի: Այս դեպքում Հայաստանը չի հանդիսանում ընդունող երկիր: Մենք անգամ տեղյակ ենք , որ մասոններն են եկել Հայաստան, Ճիշտն ասած մեծ տարբերություն չեմ տեսնում թե ով կգա , նրանք ազատ են և ինչ ուզում են կարող են անել»,- եզրափակեց Իզաբելլա Աբգարյանը:
ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ
Հ.Գ. - Ահա նոր իշխանությունների տեսակետներից մեկը, որը կարծում ենք շատ չի տարբերվի գործընկեր պաշտոնյաներից: Եվ ինչ տարբերություն դա պաշտոնական մակարդակով է արվում, թե` ոչ, չնայած, դժվար թե, պաշտոնական մակարդակով իրականացվելու դեպքում նոր իշխանությունները հավանություն չտային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր