Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել․ «Հրապարակ»          Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր․ «Ժողովուրդ»       Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»    

12 հոկ 2018 21:13

Էրդողանը մեղադրել է բանակում չծառայածներին մոռանալով սեփական երեխաների մասին

Էրդողանը մեղադրել է բանակում չծառայածներին մոռանալով սեփական երեխաների մասինԹուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսելով քրդական Ազգային ինքնապաշտպանական ջոկատների կողմից ղեկավարվող սիրիական շրջանների մասին հայտարարել է, որ «կավերի Եփրատի արևելքում ահաբեկչության որջերը»։ Բացի այդ Էրդողանը խոսել է նրանց մասին, ովքեր չեն ծառայել զինված ուժերի շարքերում՝ գրում է mk-turkey.ru-ն։
«Թող իմանան, որ իրենք շատ բան են կորցրել։ Նախկինում նրանք, ովքեր չեն ծառայել, համարվել են աքսորյալներ, իսկ բանակից փախածները հալածվել են»,- ասել է նախագահը զինվորականների առաջ ելույթ ունենալու ժամանակ։
Սակայն soL լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ խոսելով բանակում չծառայածների մասին նախագահ Էրդողանը մոռացել է իր երկու տղաներին, որոնցից կրտսերը վճարովի հիմքով այլընտրանքային ծառայություն է անցել, իսկ ավագը ոչ պիտանի է ճանաչվել ծառայության համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր