Գյուղում լուծվել են համայնքային նշանակության այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհավանական էին թվում. Դդմաշեն
Դդմաշեն համայնքում հոկտեմբերի քսանմեկին տեղի կունենա համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Այստեղ ընտրապայքարի են դուրս եկել Սերգեյ Սերգոյանը և գործող համայնքապետ Ավետիս Ավետիսյանը: Մեզ չհաջողվեց հանդիպել թեկնածուներին,
բայց գյուղացիները
ընտրություններին ընդառաջ նկարագրեցին գյուղի վիճակն ու թեկնածուներին:
Մասնավորապես, դդմաշենցի 92-ամյա Սերիոժա Ստեփանյանը, ով նախկինում գյուղ.խորհրդի նախագահ է եղել շատ
լավ էր
պատկերացնում գյուղապետի իրավունքներն ու պարտավորությունները. «Գյուղապետը պիտի լինի ժողովրդի կողմից ընտրված այն մարդը, ով կկարողանա
քաղաքացիների անդորրը
պահպանել և նրա երաշխավորը լինել, պիտի կարողանա մաքրությունը պահպանել, ժողովրդի կամքի կատարումը նրա համար պիտի գերակա շահ լինի»,-ասաց նախկին գյուղապետը և հավելեց, որ այս ամենը նա տեսել է
գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանի պաշտոնավարման ընթացքում:
Գյուղացիների խոսքերով՝ գյուղում լուծվել են համայնքային նշանակության այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհավանական էին թվում մասնավորապես ճանապարհների ասֆալտապատման, բարեկարգման, խմելու և ոռոգման ջրի խնդիրները իսպառ վերացել են: Գազաֆիկացվել է ամբողջ համայնքը, վերանորագվել է համայնքապետարանը, դպրոցի տանիքը: Չկա այդպիսի մի դեպք, (սոց.օգնություն, ծնունդ օգնություն, ուսանողների դրամական խրախուսանք, վարձավճար) որ գյուղացիները դիմեն և օժանդակության ստացած չլինեն:
Իսկ ավելի կոնկրետ իրենց գործող գյուղապետից չդժգոհեցին, շատ անսպասելի էր,
բայց ասացին, որ Ավետիս Ավետիսյանը 40 տարի վերանորագում չտեսած գյուղապետարանի շենքն ու մանկապարտեզը վերանորոգել ու կահավորել է այնպես, որ մայրաքաղաքում հազիվ կարելի է տեսնել դրա նմանը, ի դեպ բացարձակ անվճար է այն գործում
երեխաների համար:
Մենք փորձեցինք հետաքրքրվել մյուս թեկնածուի մասին, որին գյուղացիների զգալի մասը չէր ճանաչում մասնավորապես դդմաշենցի Մինասյան Նորիկը ավելացրեց, որ մյուս թեկնածուն երիտասարդ է չի ճանաչում՝ փոխարենը կնոջ հորը գիտի, ով գյուղի կոմբայնավարն է:
Ըստ տարածված լուրերի
թեկնածու Սերգեյ Սերգոյանի կնոջ հայրը (աներ) Գևորգ Ստեփանայնը գյուղում դռնեդուռ ընկած
իր փեսայի համար ձայն է խնդրում:
Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը