Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

13 հոկ 2018 13:09

Մանվել Գրիգորյանի մոտ այն հիվանդությունները չեն, որոնք անհամատեղելի են անազատության մեջ պահելու համար. ՀՔԾ պետ

Մանվել Գրիգորյանի մոտ այն հիվանդությունները չեն, որոնք անհամատեղելի են անազատության մեջ պահելու համար. ՀՔԾ պետ«Մանվել Գրիգորյանի առողջության մասին լուրերը մի փոքր չափազանցված են»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Բոլոր մարդիկ էլ առողջության հետ խնդիրներ ունեն։ Հիմա Մանվել Գրիգորյանի համար փորձաքննություն է նշանակված։ Այս պահին նրա մոտ հայտնաբերված հիվանդություններն այն հիվանդությունները չեն, որոնք անհամատեղելի են անազատության մեջ պահելու համար, տվյալ դեպքում առայժմ նման փաստ չի հայտնաբերվել»,–ասաց Խաչատրյանը` պատասխանելով ՀՀԿ–ական պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու մասին հարցին։
 Լրագրողների խնդրանքով ՀՔԾ–ը պետը նաև անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի գործին` նշելով, որ նրա տնից առգրավված զենքի փորձաքննությունն ավարտվել է։
Հավելենք, որ  օրերս Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, ավելին՝ օր օրի ավելի է վատանում ։ Ըստ նրա՝  փորձաքննության արդյունքներն էլ հաստատել են իր կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունները։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր