Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

13 հոկ 2018 18:36

Բաքվում տեղի է ունեցել ուժեղ սողանք, որի գոտում բնակելի շենքեր կան

Բաքվում տեղի է ունեցել ուժեղ սողանք, որի գոտում բնակելի շենքեր կան:
Սողանքի հետ կապված ստեղծվել է հատուկ շտաբ, հայտնում է haqqin.az-ը: Սողանքային գոտում ակտիվությունը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Այսօր առավոտյան ակտիվությունը հասել է բարձրակետային փուլի եւ սողանք է սկսվել: Սողանքի հատվածի լայնությունը 300 մետրից անցնում է: 2013 թվականին կառուցված հենապատը 4-5 մետրով առաջ է շարժվել, եւ սողանքային զանգվածը թափվել է ավտոճանապարհի վրա: Սողանքի գոտում են գտնվում 11 բնակելի շենքեր եւ 2 օբյեկտ:
Երեկ համապատասխան մարմինները բնակիչներին զգուշացում էին հայտարարել: Դադարեցվել է այս շենքերի ջրի, գազի եւ էլեկտրականության մատակարարումը: Ներկայումս սողանքային գոտում ակտիվությունը շարունակվում է:
Սողանքի պատճառների թվում նշվում են այս տարածքում ապօրինի կառուցապատումները եւ կոյուղաջրերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր