Շտապօգնության բժիշկներին սպառնացող 49-ամյա տղամարդը ձերբակալվել է          Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել       «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել    

13 հոկ 2018 19:10

Հայկ Մարությանի առաջին հանդիպումը

Հայկ Մարությանի առաջին հանդիպումըԵրևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմանակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունը Արցախի մայրաքաղաքի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Սուրեն Գրիգորյանը մաղթել է գործնական հաջողություններ պատասխանատու աշխատանքում, ինչը կծառայի նաև հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված համագործակցության զարգացմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր