Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է          Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու       Էջմիածին քաղաքում այրվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր    

13 հոկ 2018 16:00

Ընթացքի ժամանակ այրվել է ուղևորներ տեղափոխող գնացքը

Ընթացքի ժամանակ այրվել է ուղևորներ տեղափոխող գնացքըԳերմանիայի հարավարևմտյան շրջանում ընթացքի ժամանակ բռնկվել է Քյոլն-Ֆրանկվուրտ երթուղով շարժվող ICE գնացքը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, գնացքի 510 ուղևորին տարհանել են, հինգ մարդ թեթև վնասվածքներ է ստացել:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 06:30-ին, երբ մեքենան անցնելիս է եղել Վեստերվալդ շրջանով: Ամբողջությամբ այրվել է գնացքի հետևի մասը: Ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են մոտակա երկաթուղային կայարան, որտեղից նրանք շարունակել են ճանապարհը:
Աղբյուրի տվյալներով՝ երկաթուղային գիծը փակ կլինի առնվազն մինչև օրվա վերջ: Նախնական եզրակացության համաձայն՝ կրակի բռնկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր