Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան          Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը       Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ սահմանադրությունը վերացնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները    

14 հոկ 2018 14:41

Հոգեմարմնական առողջություն աշխատաժողով Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնում

Հոգեմարմնական առողջություն աշխատաժողով Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնումՍթրեսի և ցավի կառավարման կենտրոնում կայացավ «Հոգեմարմնական առողջություն» թեմայով աշխատաժողովը: Կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանն իր խոսքում նշեց, որ աշխատաժողովը նվիրված է Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի 2–ամյակին, և ընդդեմ ցավի համաշխարհային օրվան: 
 
Բանախոսները` ախտաֆիզիոլոգ, բ.գ.թ. դոցենտ Արտեմ Գրիգորյանը, մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը, սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը, դասախոսությունների և քննարկումների միջոցով փոխանցեցին հետաքրքիր և ժամանակակից տեղեկատվություն սթրեսի և հիշողության կապի, սթրեսի և վերարտադրողական առողջության փոխկապվածության, ակնեի և ինքնասպանություն համահարաբերակցության մասին: 
 
Հատկանշական է, որ աշխատաժողովը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ինչպես ուսանողների, այնպես էլ մասնագետների շրջանում: Աշխատաժողովի ամփոփումը տեղի ունեցավ հոկտեմբերի 13–ին հավաստագրերի հանձնումով, որին հաջորդեց ջութակահար Եվա Սուքիասյանի գեղեցիկ կատարումը: Մասնակիցների հավաստմամբ նման հանդիպումները շարունակական լինելու անհրաժեշտություն ունեն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր