Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

15 հոկ 2018 13:00

«Իմ քայլը» դաշինքի անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվում են մանդատներից

«Իմ քայլը» դաշինքի անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվում են մանդատներիցԵրևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ով դաշինքի ցուցակում  2-րդ համարն էր, դիմում է գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին: 
Tert.am-ի հետ զրույցում Սրբուհի Ղազարյանն ասաց, որ որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական, և երկու աշխատանքները միասին անհամատեղելի են:
«Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ևս հրաժարվում է ավագանու մանդատից: «Դիմում եմ գրելու. օրենքով արգելք չկա, բայց կարծում եմ, որ պետք է տարանջատված լինի գործադիրի և ՏԻ մարմինների աշխատանքը, եթե շահերի բախում շատ առաջանա, կօգնեմ դաշինքի անդամներին պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային հարցերում»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը դաշինքի ցուցակում 15-րդն էր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր