Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

15 հոկ 2018 18:38

Մոռացեք 1915 թվականի Ցեղասպանությունը,Հայաստանն իր ընտրությամբ է մեկուսացվել տարածաշրջանում.Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Մոռացեք 1915 թվականի Ցեղասպանությունը,Հայաստանն իր ընտրությամբ  է մեկուսացվել  տարածաշրջանում.Թուրքիայի խորհրդարանի նախագահ«Եթե Հայաստանն իրոք ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է վերջ դնի, այսպես կոչված, Ցեղասպանության վերաբերյալ իր անհեթեթ պնդումներին։ Պետք է թույլ տա պատմաբաններին ուսումնասիրել պատմական փաստերը»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Եվրասիայի խորհրդարանների պատվիրակությունների համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Անթալիայում (Թուրքիա)։
Սրանով Թուրքիան փաստացի կրկին նախապայմաններ է առաջադրել Հայաստանին՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։ Հայաստանն այս դեպքում մշտապես հանդես է գալիս առանց նախապայմանների՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը հարաբերությունների կարգավորումից անկախ դիտարկելով։
Յըլդըրըմը նշել է, թե Հայաստանն իր ընտրությամբ մեկուսացվել է տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ հենց Թուրքիան է իր դաշնակից Ադրբեջանի հետ փորձում մեկուսացնել Հայաստանը՝ նույնիսկ սեփական շահերը հաշվի չառնելու ճանապարհով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր