Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

15 հոկ 2018 21:16

Արդյոք «Մարտի 1»-ի դեպքերից տուժածները կփոխհատուցվե՞ն

Արդյոք «Մարտի 1»-ի դեպքերից տուժածները կփոխհատուցվե՞նՀոկտեմբերի 17-ին խորհրդարանում տեղի կունենա ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի օրակարգում է նաև «2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրինագծի հեղինակներն են «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և պատգամավոր Ալեն Սիմոնյանը, իսկ հարակից զեկուցողն էլ կլինի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն է: Նախագծի համաձայն՝ հատուցման ենթակա դեպք է համարվում «Մարտի 1, 2-ին» տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելը:
Պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե անձը մահացել է այդ իրադարձությունների ժամանակ կամ այդ իրադարձությունների ավարտից հետո՝ իրադարձությունների ժամանակ ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով, կամ անձը ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է հաշմանդամություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր