Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 հոկ 2018 10:04

«Հրապարակ».2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից

«Հրապարակ».2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը  ձեռքերը կլվանա պատասխանատվությունից«Հրապարակ» թերթը գրում է. «Կարելի՞ է արդյոք ընդդիմախոսներին «քաղաքական դիակներ» անվանել, սպառնալ նրանց «աղբանոց» նետելով, հայտարարել, որ հոգեբույժի կարիք ունեն։ Կարելի՞ է արդյոք հասարակությունը բաժանել հեղափոխականների ու հակահեղափոխականների, սեւերի ու սպիտակների։ Կարելի՞ է մի ելույթում 37 անգամ օգտագործել «ժողովուրդ» բառը եւ 12 անգամ՝ «ես ձեզ սիրում եմ» արտահայտությունը։ Կարելի՞ է հարուցել աղմկոտ քրեական գործեր, հաղորդագրություններ տարածել՝ լուրջ մեղադրանքներով, ապա ծածուկ փակել դրանք, չկարողանալով ապացուցել մեղադրանքները՝ գրավ կիրառել եւ կալանավորվածներին ազատ արձակել կամ ձգել քննությունները՝ մինչեւ մարդիկ մոռանան եւ դադարեն հետաքրքրվել դրանց ճակատագրով։ Կարելի՞ է հանրահավաքում նախարարներ ազատել՝ ցուցադրաբար ստորագրելով նրանց ազատման հրամանները, ապա այդ նախարարներին ներկայացնող քաղաքական ուժի հետ հուշագիր ստորագրել եւ նորից այդ ուժի ներկայացուցչին նախարար նշանակել։ Կարելի՞ է խոսել մայիսին կայանալիք ընտրությունների մասին, ապա կեսճանապարհից փոշմանել եւ որոշել, որ դեկտեմբերին պետք է դրանք կայանան, չնայած բազում խոչընդոտներին ու դժվարություններին։ Անշուշտ, ամեն ինչ կարելի է մեր երկրում, որտեղ ոչ թե ինստիտուտներ են ձեւավորվել այս տարիներին, ոչ թե համակարգերն են գործել, այլ՝ կոնկրետ մարդկանց կամքը։ Շատ տարիներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի, ավելի ուշ շրջանում՝ Ռոբերտ Քոչարյանի, վերջին փուլում՝ Սերժ Սարգսյանի, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի։ Իրոք որ՝ մենք անհատականություններ սիրող, անհատների հետեւից գնացող ազգ ենք։ Մեզ հակացուցված են կոլեկտիվ մտածողությունն ու խորհրդարանական կառավարումը։ Ուստի ճիշտ կլիներ վերադառնալ նախագահական, իսկ շատ ավելի ճիշտ՝ միապետական կառավարման։ Ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից։ Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից։ Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են հոկտեմբերի 29-ից․ ԱԺ հանձնաժողովներում մոտ 15 օր է նախատեսված, ապա պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ նստաշրջանի ժամանակ։ Սակայն եթե այսօր վարչապետը հրաժարական տա, ապա 2 շաբաթից ԱԺ-ն կլուծարվի, եւ չի հասցնի ընդունել հեղափոխական իշխանությունների բյուջեի նախագիծը, որը, ըստ որոշ գնահատականների, «խղճուկ է՝ ոչ հեղափոխական»»։ 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր