Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են ստեղծում          Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք       Ղրիմը ռուսների հողը չէ, դա երբեք չի լինի Ռուսաստանի տարածք, երբեք    

16 հոկ 2018 10:20

«Ժողովուրդ» .Հրաժարականն` այսօր. Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված

«Ժողովուրդ» .Հրաժարականն` այսօր. Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»: Իսկ սա նշանակում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները լինեն Երեւանի ավագանու ընտրությունների պես ակնհայտ տարբերությամբ, ապա մեծամասնության թեկնածուն, այս դեպքում` Նիկոլ Փաշինյանը, իրավունքի ուժով է դառնալու ՀՀ վարչապետ, ճիշտ այնպես, ինչպես եւ Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ՝ առանց ավագանիների կողմից ընտրության:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր