Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

16 հոկ 2018 20:35

Արարատ Միրզոյանը Հունան Պողոսյանի նշանակման մասին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահ է, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը կարդարացնի իր նշանակումը:  Միրզոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով նախկին իշխանության ներկայացուցչին այս պաշտոնում նշանակելու նպատակահարմարության վերաբերյալ դիտարկմանը:
«Եկեք տեսնենք, թե առաջիկայում ինչ կլինի: Ես վստահ եմ, որ Հունան Պողոսյանն անպայման կարդարացնի իր նշանակումը: Նոր Հայաստանում պետք է բոլորը հնարավորություն ունենան: Մեծ հաշվով՝ նոր Հայաստան կերտելուն պետք է մասնակցեն, երկրորդ հնարավորություն պետք է ունենան բոլորը: Մենք մշտապես ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, օդում է, և ովքեր ուզում են նոր խաղի կանոններով աշխատել, արարել, պիտի այդ հնարավորությունն ունենան»,- ասաց Միրզոյանն ու նկատեց` իհարկե, կա նաև քաղաքական հայեցողության հարց:
Նա նշեց` տվյալ դեպքում ՀՀ կառավարությունն ու վարչապետը նպատակահարմար են գտել աշխատել Հունան Պողոսյանի հետ: Անցյալի հետ կապված եզրակացություններ կան, բայց պետք է սպասել և տեսնել, թե առաջիկայում ինչ կլինի:
Հարցին` այլ անակնկալ նշանակումներ սպասվո՞ւմ են արդյոք, փոխվարչապետը պատասխանեց` ոչ ոք չպետք է հայտնվի գծից այն կողմ: «Մեզ համար համերաշխությունն արժեք է: Եթե գնանք բոլոր նախկիններին մերժելու ճանապարհով, լավ բանի չենք հասնի»,-եզրափակեց Միրզոյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր