Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

17 հոկ 2018 10:17

«Ժողովուրդ» .Թոշակառուները լուրջ խնդրի առաջ են կանգնել.հաշմանդամությա՞ն թոշակ, թե՞ տարիքային թոշակ

«Ժողովուրդ» .Թոշակառուները լուրջ խնդրի առաջ են կանգնել.հաշմանդամությա՞ն թոշակ, թե՞ տարիքային թոշակ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում քաղաքացիներից այն մասին, որ մարդիկ, ունենալով քրոնիկ հիվանդություն եւ հաշմանդամության կարգ, ստանում են թոշակ, ինչը հետագայում փաստացի խանգարում է կենսաթոշակ ստանալու գործին: Պարզվում է՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: Այսինքն` եթե ՀՀ քաղաքացին ստանում է հաշմանդամության թոշակ, ապա կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակ նա պետք է ընտրի` հաշմանդամությա՞ն թոշակը շարունակի ստանալ եւ դեղեր գնել, թե՞ տարիքային թոշակ՝ ապրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների այս դժգոհությունները փոխանցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, ով տարօրինակ պատասխան տվեց. «Մարդ միաժամանակ մի քանի կարգավիճակում չի կարող լինել` կինը կա՛մ հղի է, կա՛մ ոչ:  Երկու կենսաթոշակ տալը տրամաբանական չէ»: Բայց, ի վերջո, պետական ապարատում պետք է տարբերակեն, որ հիվանդության համար տրվող գումարը մարդու վաստակած հանգստի թոշակի հետ առնչություն չունի: Նոր Հայաստանում խնդիրը պետք է քննարկվի ու լուծում ստանա»: Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր