Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

17 հոկ 2018 17:20

Մեր նախընտրական ցուցակում կլինեն մարդիկ, որոնք ժամանակին եղել են բարիկադներից այն կողմ. Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չի բացառում, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց նախընտրական ցուցակում կլինեն մարդիկ, որոնք ժամանակին եղել են բարիկադներից այն կողմ։
Այսօր՝ հոկտեմբերի 17–ին, խորհրդարանում «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը նշեց, որ բնականաբար ցուցակը չի հրապարակելու. «Ցուցակը պետք է լինի իսկապես հեղափոխության քաղաքական թիմը, ՔՊ կորիզը, իմ կարծիքով, առաջնային շարքերում կլինեն գործադիրում ընդգրկված անձինք։ Նաեւ մարդիկ կլինեն, որոնք ՔՊ-ից չեն, այսինքն, բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինի ներառական ցուցակը՝ ընդգրկի տարբեր ոլորտներում հայտնի գործիչների»։
Հարցին՝ արդյոք ցուցակում կլինեն մարդիկ, որոնք ժամանակին բարիկադների մյուս կողմում են եղել, Արարատ Միրզոյանն ասաց. «Ենթադրում եմ, որ այո։ Մենք ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք նոր Հայաստանն ավելի լավը լինի, մենք չենք վերացնում իրենց Հայաստանը եւ սարքում մեր Հայաստանը, նոր Հայաստանի մեջ իրենք էլ են մտնում, եւ պետք չի սա ընկալել ճամբարափոխություն եզրույթով եւ այդ կոնտեքստով, պարզապես մարդիկ կան, որոնք ուզում են մասնակցել պետականաշինությանը»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր