Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

18 հոկ 2018 10:36

«Ժամանակ». Հասցրել են հետքերը թաքցնե՞լ.նոր տվյալներ՝ Քոչարյանի մերձավոր շրջապատի կատարած հանցագործությունների մասին

«Ժամանակ». Հասցրել են հետքերը թաքցնե՞լ.նոր տվյալներ՝ Քոչարյանի մերձավոր շրջապատի կատարած հանցագործությունների մասին«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահներին նոր տվյալներ են հայտնի դառնում Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի կատարած տարատեսակ հանցագործությունների մասին։

«Ժամանակ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու նույն օրը խուզարկել են նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տունը։ Քննիչները փաստաթղթեր, տարբեր պայմանագրեր, սեփականության վկայականներ են փնտրել, սակայն չեն գտել։ Հետքերը թերևս վաղօրոք էին մաքրվել։
Այդուհանդերձ, հաջողվել է տեղեկություններ ստանալ Մայրապետյանի և Արմեն Գևորգյանի համատեղ կասկածելի որոշ գործարքների մասին՝ մի քանի միլիոն դոլարի հասնող շենքերի, բիզնեսների տեսքով։ Կասկածներ կան, որ Գևորգյանի և նրա մտերիմների անունով գրանցված ունեցվածքի մի մասը իրականում պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արմեն Գևորգյանն իր ունեցվածքի մի մասը ձևակերպել է հոր անունով։ Որևէ տեղ չաշխատող ու թոշակառու նրա հայրը ներկայումս բնակվում է Հյուսիսային պողոտայում, մեկ միլիոն դոլար արժեցող բնակարանում, իսկ 2008-ին էլ մեկ միլիոն դոլարի ներդրում է արել Մայրապետյանին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունում»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր