Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի          Ինչ խորհրդանիշ ունեն գույները, նրանց ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի ու առողջության վրա       Ապրիլի 17-18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 հոկ 2018 11:56

Որևէ մեկը մի դրվագ թող փաստով ներկայացնի, որ ես իմ պարտականությունների առաջ թերացել եմ

Որևէ մեկը մի դրվագ թող փաստով ներկայացնի, որ ես իմ պարտականությունների առաջ թերացել եմ«Ես իմ պաշտոնավարման տարիներին, նաև նախկինում, շատ եմ արժանացել քննադատությունների, բայց թող որևէ մեկը մի դրվագ թող փաստով ներկայացնի, որ ես իմ պարտականությունների առաջ թերացել եմ: Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ունենալու ենք նմանատիպ լավ պատկեր, ինչ ունեցանք ավագանու ընտրություններին: Դա կօգտագործենք նաև մարզերում: Հիմա չեմ բարձրաձայնի, նոր մոտեցումներ են լինելու»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա նշեց, որ ընտրություններին, որևէ ոստիկանության աշխատակից իրավունք չիունի ուղղորդի որևէ մեկի, պարտադրի կամ թելադրի:
Խոսելով ապօրինի զենքով շրջող քաղաքացիների մասին և պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ այս առումով վարչապետի հրահանգը թուլացել է, ոստիկանապետը պատասխանեց, որ պարտադիր չէ, որ վարչապետն անընդհատ այդ մասին հիշեցնի. «Հրահանգը եղել է մեկ անգամ»,- եզրափակեց Օսիպյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր