Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 հոկ 2018 16:47

Ինչի՞ մասին է խոսում լեզվի փառը

Ինչի՞ մասին է խոսում լեզվի փառըԼեզուն հայելի է, որն արտացոլում է մեր առողջությունը: Երբ առողջ ենք՝ այն բաց վարդագույն է, համասեռ երանգով և խոնավ: Որևէ օրգանի հիվանդության դեպքում, լեզուն փոխում է գույնը, փառակալում է: Փորձենք տարբերակել լեզվի հետ կատարվող հիմնական փոփոխությունները, որոնք կարող են խոսել այս կամ այն հիվանդության մասին:

Դեղնասպիտակավուն փառը

Սրա հայտնվելը նշան է որ մարդը տառապում է լեղու արտազատման դիսբալանսից : Լեղին մարսողության պրոցեսում կարևոր դեր ունի: Այս դիսբալանսը հանգեցնում է մարսողական համակարգի հետ մի շարք խնդիրների:

Լեզվի եզրերին ատամների հետքեր

Երբեմն եզրի կողմնային մասերում հայտնվում են հետքեր, որոնք ատամներն են թողել: Սա կարող է երկու խնդրի մասի վկայել` բարակ աղում ներծծման խանգարման կամ վահանագեղձի թերֆունկցիայի:

Լեզվին բշտիկներ

Լեզվին մանր բշտիկների հայտնվելը նույնպես վկայում է մարսողական համակարգում խնդիրների մասին, մասնավորապես` բարակ և հաստ աղիներում:

Ճաքեր

Բավականին հաճախ հանդիպող երևույթ է: Ճաքերը կարող են բնույթով խիստ բազմազան լինել` երկար ու կարճ, մակերեսային ու խորը, տեղակայվել տարբեր հատվածներում: Սա կարող է և՛ հաստ աղու հետ խնդիրների մասին վկայել, և՛ վիտամինեերի անբավարարության հետևանքով առաջանալ:

Խոցեր բերանի խոռոչում
Սրանք վկայում են ստամոքսի խնդիրների կամ մարսողական համակարգի որևէ հատվածում բորբոքային պրոցեսի մասին:
Երբեմն ախտանիշերը հայտնվում են ոչ թե բերանում այլ նրա շուրջ, օրինակ` բերանի անկյուններում: Երբեմն խոցերը կեղևապտավում են և իհարկե մեծ անհարմարություններ պատճառում: 
Թվարկված խնդիրներից ազատվելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ուշադրություն դարձնել սննդակարգին և չմոռանալ բերանի ամենօրյա ողողումների մասին` բերանի խոռոչն ու լեզուն մաքուր պահելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր