Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
![Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ) Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1539941246_44381680_179007622978467_2042140607173885952_n.jpg)
Ակցիայի մասնակիցները կոչ են արել բոլոր շահագրգիռ անձանց, բոլոր ալավերդցիներին՝ միանալ իրենց բողոքի ակցիային։
Ակցիայի մասնակից Արմեն Կիրակոսյանի խոսքով՝ երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ այսօր պետք է տեղի ունենար գործարանի սեփականատիրոջ և փոխվարչապետի հանդիպումը, սակայն հանդիպումն անհայտ պատճառներով չի կայացել։
«Այսօրվանից պետք է մեզ զգուշացումներ տրվեն, որ գործարանի աշխատանքներն այս պահից սկսած դադարեցված է»,- ասում է Ա. Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի սահմանած նորմատիվներից հետո, որոշում էր կայացվել դադարեցնել գործարանի աշխատանքները, քանի որ թույլատրելի արտանետումների քանակի այնպիսի թիվ էր սահմանվել, որ այն պահպանելու դեպքում գործարանի շահագործումը պետք է կասեցվեր։