Առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները. ՀՀԿ-ն չի պատրաստվում այլ կուսակցությունների նման իր անունը փոխել, իր դեմքը փոխել
Եթե նույնիսկ դաշինքով էլ գնանք, ապա այնտեղ առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները: Այսինքն՝ Հանրապետականը չի պատրաստվում այլ կուսակցությունների նման իր անունը փոխել, իր դեմքը փոխել, արհեստական ռեբրենդինգ անել»,- ասել է ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը շեշտում է, որ իրենք իրավունք չունեն դավաճանելու այն սկզբունքները, որոնք դրվել են Հանրապետականի ստեղծման օրից ի վեր:
«Ով գնում է, բարի ճանապարհ, ով մնում է, թող պատրաստ լինի քրտնաջան աշխատանքի»,- ասել է ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս ընտրություններում հույսը դնելու են իրենց գաղափարախոսության, իրենց արած աշխատանքի, իրենց ծրագրերի, իրենց արած սխալների սրբագրման, իրական ընդդիմություն լինելու անհրաժեշտության և իշխանական ախորժակը զսպելու վրա: