Ագրեսորը պետք է իմանա, որ պատիժն անխուսափելի է, որ ինքը կոչնչացվի.Միջուկային պատերազմի դեպքում ռուսները դրախտ կընկնեն

Նախագահն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը գլոբալ աղետ կլինի, և Ռուսաստանը չի կարող դրա նախաձեռնողը լինել:
«Իհարկե, դա համաշխարհային աղետ է, բայց ես կրկնում եմ, մենք չենք կարող լինել այդ աղետի նախաձեռնողը, քանի որ մենք չունենք նախազգուշական հարված», – ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Ռուսաստանից հարված կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե որևէ մեկն իր տարածքում միջուկային հարված հասցնի: «Երբ մենք համոզվում ենք, և դա տեղի է ունենում մի քանի վայրկյանում, որ հարձակումն ուղղված է Ռուսաստանի տարածքին, միայն դրանից հետո ենք պատասխան հարված հասցնում», – հստակեցրել է նախագահը: