Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 հոկ 2018 21:27

Վագինիզմ. ինչու են կանայք ցավ զգում սեռական հարաբերությունների ժամանակ

Վագինիզմ. ինչու են կանայք ցավ զգում սեռական հարաբերությունների ժամանակՇատ կանայք տառապում են վագինիզմից, սա մի վիճակ է, երբ սեռական հարաբերությունների ժամանակ կանացի սեռական օրգանի մկանները ակամայից կծկվում են, երբ ներթափանցում են զգում: Արդյունքում սեռական հարաբերությունները դառնում են չափազանց ցավոտ, գրում է WebMD-ին:
Եթե սեքսը ցավով է ուղեկցվում, սա առաջին նշանն է, որ կինը վագինիզմ ունի: Ընդ որում, ցավը սկսվում է ներթափանցման պահին, համբուրվելիս, շոյանքների ընթացքում կինը կարող է հաճույք ստանալ:
Բժիշկները հստակ չեն կարողանում ասել, թե ինչու է առաջանում վագինիզմը: Ավելի հաճախ այն կապված է լինում սեռական հարաբերություններից առաջ ունենած լարվածության հետ:
Բժիշկների ուսումնասիրությունները ցույց են տալիս նաեւ, որ որոշ կանանց մոտ վագինիզմը ոչ բոլոր սեռահարաբերությունների ժամանակ է առաջանում: Նրանք նշում են, որ կինը, օրինակ, մի զուգընկերոջ հետ կարող է ցավ զգալ, մեկ այլի հետ՝ ոչ:
Վագինիզմ կարող է առաջանալ նաեւ միզուղիների բորբոքումների, այլ հիվանդությունների հետեւանքով:
Այն կարող է առաջանալ նաեւ սեռական բռնություն ենթարկվելու կամ խիստ ցավոտ սեռական հարաբերություն ունենալու արդյունքում: Այստեղ նաեւ հոգեբանական գործոնն է առկա:
Բժիշկները նշում են, որ վագինիզմը բուժել հնարավոր է, պարզապես նախ պետք է հասկանալ դրա առաջացման պատճառը: Եթե այն հոգեբանական է, ապա հոգեբանի հետ թերապիան կարող է օգնել: Եթե պատճառը միզասեռական ուղիների վարակներն են, դրա դեմ է պետք պայքարել:
bujinfo.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր