Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած 20-ամյա հայ տղան փորձել է ինքնասպան լինել

Արմենի քույրը հայտնել է, որ իր եղբայրն իսկապես սիրում էր Վիկտորիային:
«Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, նա հեռու չէր գնում Վիկտորիայի կողքից, հիվանդանոցում հերթապահում էր աղջկա ծնողների հետ: Բժիշկներն անդամահատել էին նրա ոտքն ու հույս ունեին, որ նա կապրի: Սակայն Մոսկվա տեղափոխելիս նա մահացավ»,- պատմել է տղայի քույրը:
Նա հավելել է, որ Արմենը խորապես ցնցված է, և այսօր հայտնի է դարձել, որ երիտասարդը նետել է իրեն 4-րդ հարկից՝ թողնելով գրություն:
Բժիշկների խոսքով՝ Արմեն Բադալյանը ողնաշարի վնասվածք է ստացել և ծանր, սակայն գիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայեր չկան: