Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 հոկ 2018 19:18

Դատապարտել են դեռահաս աղջիկների հանդեպ երկար տարիներ բռնություններ գործածած հանցախմբին

Դատապարտել են դեռահաս աղջիկների հանդեպ երկար տարիներ բռնություններ գործածած հանցախմբինԲրիտանիայի դատարանը անչափահաս աղջիկներին բռնաբարելու և սպանելու գործով մեղավոր է ճանաչել Հադերսֆիլդ քաղաքում բնակվող 20 տղամարդու՝ գրում է newsone.ua-ը։
Բոլոր մեղադրյալները դատապարտվել են 5 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Հանցախմբի ղեկավարը՝ 35-ամյա Ամիր Սինգհ Դալիվալը, դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Հանցախումբը բռնություններ է գործադրել անչափահաս աղջիկների նկատմամբ 2004-2011թթ․ ընթացքում։ Տղամարդիկ միտումնավոր փնտրել են որբ կամ անապահով ընտանիքի աղջիկների, ծանոթացել են նրանց հետ, նրանց համար ալկոհոլային խմիչք կամ թմրանյութ գնել։ Աստիճանաբար ձեռք բերելով նրանց վստահությունը՝ սկսել են իրագործել իրենց նպատակները։ Նույն ժամանակահատվածում նմանատիպ հանցագործություններ կատարվել են նաև Անգլիայի այլ քաղաքներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր