Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

20 հոկ 2018 16:00

Չափազանց կատարյալ կնոջ օրվա ռեժիմը ծիծաղեցրել է ընթերցողներին

Համացանցի օգտատերերը ուշադրություն են դարձրել Բրիտանուհի Մելանի Էդվարդսի հեղինակային սյունակին, որը The Business Insider պարբերականին տված հարցազրույցում նկարագրել է իր օրվա ռեժիմը։ Օգտատերերը համարել են, որ «չափազանց կատարյալ կինը», որի մասին խոսքը գնում է հոդվածում, պարզապես չի կարող գոյություն ունենալ։
Էդվարդսը պատմել է, որ գրավում է HSBC բանկի գործադիր տնօրենի պաշտոնը միաժամանակ ամերիկյան երկու մասնաճյուղերում։
Թոփ–մենեջերն ամեն օր առավոտյան արթնանում է 5:30 և սկսում է օրը մեդիտացիայից։ Մեկ ժամից նա FaceTime-ով շփվում է ընկերների և բարեկամների հետ։ Ժամը 07:00-ին Էդվարդսը նախաճաշում է թարմ մրգերով կամ թարմ քամված հյութով։ Այնուհետև նա գնում է տան կողքին գտնվող մարզադաշտում թենիս խաղալու։ Ժամը 9-ին կինը հասնում է գրասենյակ, որտեղ մինչև կեսօր բազմաթիվ հանդիպումներ է ունենում։
Նույն օրը նա հասցնում է գնացքով ուրիշ քաղաք հասնել և երկրորդ գրասենյակում է շարունակում հանդիպումները։ Երեկոյան նա յոգայով է զբաղվում, ընթրիք է պատրաստում սիրելիի հետ և զբոսանքի է դուրս գալիս։
Աշխատանքից ազատ ժամերին Էդվարդսը զբաղվում է Սթենֆորդի համալսարանի դիպլոմով, ինչպես նաև համագործակցում է Նոր Գվինեայում Պապուա կազմակերպության հետ՝ երկրում կանանց իրավունքների ընդլայնմանը նպաստելու համար։
Twitter-ում աղջկա սյունակը անճշմարտացի են համարել և կասկածելի։ Շատերը ծիծաղել են հաջողակ կնոջ օրվա գրաֆիկի վրա և ասել են, որ իրական կյանքում նման ակտիվությունը պարզապես անհնար է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր