Արթուր Մեսչյանը կնշանակվի Երևանի գլխավոր ճարտարապետ

Հիշեցնենք, որ Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է։ 2015 թ. հունվարին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետը նույնպես Արթուր Մեսչյանն է։ Այն ունի գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։
2011 թ. Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ 2012 թ.՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով, բնագավառում նշանակալի ավանդի համար։ 2013 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի Մատենադարանի նոր մասնաշենքի համար։