2 բժիշկներ հիվանդին անհամատեղելի արյուն են ներարկել, որի պատճառով վերջինս մահացել է
Ըստ մեղադրանքի՝ բժշկուհի Ժանետա Գրիգորյանը 2017թ.–ի օգոստոսի 1–ին սխալ է որոշել բուժօգնության բերված Վահե Մարգարյանի արյան խմբային պատկանելիությունը, այդ արյան և փոխներարկվող արյան համատեղելիությունը, ինչի հետևանքով Վահե Մարգարյանին փոխներարկվել է անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։
Բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրաչիկ Մանուչարյանը նույնպես մեղադրվում է հիվանդի մահվան մեջ։ Մեղադրանքի համաձայն՝ նա վստահել ու անհիմն բավարարվել է լաբորատորիայի բժշկուհի Ժանետա Գրիգորյանի տրամադրած տվյալներով, ինչի հետևանքով Վահե Մարգարյանին փոխներարկվել է անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։
Բժիշկներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130–րդ հոդվածի 2–րդ մասով։ Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել։
Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում։