Հանգուցյալի ընտանիքը ցնցված է.բրիտանացի զբոսաշրջիկի դին Եգիպտոսից վերադարձրել են առանց սրտի և երիկամի

Երբ դին Բրիտանիա են հասցրել, պաթոլոգոանատոմները հայտնաբերել են, որ Եգիպտոսում Համֆրիսին արդեն դիահերձել են, ավելին՝ մարմնից հանել են երիկամներն ու սիրտը։
Հանգուցյալի 59-ամյա այրին՝ Լինդան, լրագրողներին պատմել է, որ Եգիպտոսում իրենց ոչինչ չեն ասել հանած օրգանների մասին։
Նրա խոսքերով՝ հանգստի ժամանակ ամուսինը մի քիչ վատ է զգացել, սակայն եգիպտացի բժիշկները նրան միայն հակաբիոտիկներ են նշանակել։
Հանգուցյալի ընտանիքը ցնցված է, քանի որ Եգիպտոսում տղամարդուն դիահերձել են, չնայած իրենց արգելքին։ Նրանք ասում են, որ հիմա այլևս երբեք չեն իմանա, թե ինչ է նրա հետ իրականում պատահել։