Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

22 հոկ 2018 11:47

Ակնհայտ է հեղափոխության հաղթանակը.Ցավում եմ, որ ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուներից ոմանք չհաղթեցին

Ակնհայտ է հեղափոխության հաղթանակը.Ցավում եմ, որ ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուներից ոմանք չհաղթեցինՀոկտեմբերի 21-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


«Ցանկանում եմ շնորհավորել ՏԻՄ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ցավում եմ, որ ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուներից ոմանք չհաղթեցին, սակայն ուրախ եմ, որ ևս մեկ քայլ կատարեցինք՝ արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին: Երկու թեկնածու պարտվել է, նրանք հանդես են եկել հեղափոխության պաշտպանության դիրքերից: Էականն այն է, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք: Ասել եմ և ասում եմ՝ ընտրություններն այլևս ընտրակեղծիքներով չեն լինելու»,- ասաց՝ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ մինչ քվեարկությանը օրը իրենց թեկնածուների վարկանիշը գնալով բարձրանում էր, սակայն որոշ տեղերում չհասցրեցին գործն ավարտին հասցնել:
«Աներկբա է, որ բոլոր տեղերում ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը: Եթե կան և կարող են լինել դետալներ, ըստ որոնց միշտ չէ, որ նշանակում են ազատ կամարտահայտություն, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատել: Մենք տեսականորեն այդպիսի դետալ չենք բացառում: Ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այդ պարագայում քվեարկության արդյունքները պետք է 100 տոկոս ճշգրտորեն արձանագրվեն, որևէ այլ տարբերակ չի կարող լինել: Ակնհայտ է հեղափոխության հաղթանակը»,- ասաց նա:
«Մենք հարցումներով էլ գիտեինք իրավիճակը։ Ընդհակառակը, վերջին քարոզարշավի երկրորդ մասում մեր թեկնածուի վարկանիշը շատ լուրջ աճ արձանագրեց, բայց, ցավոք, չհասցրեցինք մինչև վերջ հասցնել», - ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր