«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

22 հոկ 2018 12:19

Ինչպե՞ս Սերժ Սարգսյանը երկար տարիներ կարողացավ պահել իշխանությունը՝պրոֆեսիոնալներին ներգրավելով

Ինչպե՞ս Սերժ Սարգսյանը երկար տարիներ կարողացավ պահել իշխանությունը՝պրոֆեսիոնալներին ներգրավելովԼրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատկերացնո՞ւմ է ՀՀԿ-ին ընդդիմության դերում, քանի որ Շարմազանովն ասում է, որ ՀՀԿ պետք է մասնակցի ընտրություններին և լինի այնպիսի ընդդիմություն, որը կկարողանա զսպել իշխանության քաղաքական ախորժակը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ես չէ, որ ՀՀԿ-ին պետք է պատկերացնեմ ընդդիմության կամ իշխանության դերում, դա պետք է անեն ընտրողները և մեր գործառույթը համարում եմ ազատ կամարտահայտման համար հանարավորություն ստեղծելը: Իհարկե, քաղաքական բոլոր ուժերի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, որպեսզի նրանք ուրիշների հետ իրավունքների հավասարության պայմաններում մասնակցեն: Պետք է սովորենք նրան, որ քաղաքացիներն են այն սուբյեկտը, որոնք որ պետք է պատասխանեն այդ հարցերին՝ իրենց քվեարկության և վերաբերմունքի միջոցով»:
Հարցին՝ նախկին պաշտոնյաներից հնարավո՞ր է համալրեն խորհրդարանական ընտրությունների մասնակիցների ցուցակը, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց.«Ցուցակում հնարավոր են լինեն տարբեր ուժեր: Ես հույս ունեմ՝ այս պրոցեսը, ինչ-որ անում ենք, կլինի, չեմ ասում իդեալական, բայց գոնե այդ ուժերի համախմբում: Մենք մեծ խնդիր ունենք կոնսոլիդացնելու, համախմբում իրականացնելու ուղղությամբ: Պետք է փորձ անել՝ պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել:
Եկեք հասկանանք, թե ինչպե՞ս Սերժ Սարգսյանը երկար տարիներ կարողացավ պահել իշխանությունը: Եթե նայենք, կհասկանանք՝ պրոֆեսիոնալներին ներգրավելով: Նրանց ներգրավելով հո չե՞ն ասել՝ եկեք, գնանք երկիրը թալանենք, ասել են՝ հանուն ազգի, պետության պետք է այս ծառայությունը ստանձնենք... Էլի եմ ասում՝ ով ուզում է լինի՝ կլինեմ ես, Հունան Պողոսյանը, թե մեկ այլ անձ, եթե հընթացս կպարզվի, որ նա քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, նա կկանգնի դատարանի առաջ»,- ասաց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր