Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 հոկ 2018 13:19

Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող նշանները, որոնց հետ շփվելուց պետք է ուշադիր լինել

Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող նշանները, որոնց հետ շփվելուց պետք է  ուշադիր լինելԵրկվորյակները, Կարիճը, Այծեղջյուրը, Ձկները այն նշաններն են, որոնք խոսքի և մտքի հզոր ուժով են օժտված։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են միայն մեկ խոսքով և հայացքով բացասական էներգիա փոխանցել։
Հորոսկոպի համաձայն` Կարիճները հաճախ դա միտումնավոր են անում։ Նրանցից շատերը քաջ գիտակցում են իրենց արտառոց ունակություններն ու օգտվում դրանից։ Երկվորյակների «չար աչքը» հաճախ անգիտակցաբար է գործում։ Երկվորյակները սիրում են խոսել, քննարկել, գնահատել, քննադատել։

Երբեմն նրանց՝ անմեղ թվացող արտահայտության ներքո թաքնվում է էներգետիկական վտանգը։ Երկվորյակներին խորհուրդ է տրվում հետևել իրենց մտքերի հոսքին, այլապես կարող են վնաս պատճառել նույնիսկ ամենասիրելի մարդկանց։ Ձկներն ու Այծեղջյուրները կարող են երկար ժամանակ թաքցնել վիրավորանքն ու բացասական մտքերը ինչ-որ մեկի մասին,  բայց, ի վերջո, նրանց անարգողը պատժված կլինի։
Շատ հաճախ այս նշանի ներկայացուցիչների խոսքերն ու սպառնալիքները իրականություն են դառնում։ Մարդու մասին վատը մտածելով՝ Այծեղջյուրներն ու Ձկները իրենք են դառնում սեփական «չար աչքի» զոհը։ Ինչ-որ մեկի հասցեին ուղարկած բացասական միտքը վաղ թե ուշ վերադառնում է իրենց։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում սովորել դրական մտածել։ Կենդանակերպի նշանների մնացած բոլոր ներկայացուցիչները՝ Խոյը, Ցուլը, Խեցգետինը, Կույսը, Աղեղնավորը, Ջրհոսը չունեն «չար աչքի» արտահայտված ունակություններ, եթե հաշվի չենք առնում բացառություններն ու ծննդյան ամսաթվի անհատական բնութագրերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր