Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

22 հոկ 2018 17:38

Հանգուցյալն իր հուղարկավորությունից հետո վերադարձել է տուն

Հանգուցյալն իր հուղարկավորությունից հետո վերադարձել է տունԶվարճալի և միևնույն ժամանակ՝ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Կանադայում: «Հանգուցյալն» իր հուղարկավորությունից հետո վերադարձել է տուն:
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ հիվանդանոց է տեղափոխվել առանց փաստաթղթերի մի տղամարդ, որը հետագայում մահացել է: Ոստիկանությունը զանգահարել է իրենց հարազատին երկար ժամանակ փնտրող մի ընտանիքի  և  հայտնել է, որ հարկավոր է ճանաչել հանգուցյալին:  Անհայտ կորածի հարազատները զննել են դիակը և հայտարարել, որ դա այն  մարդն է, ում  իրենք փնտրում են:
Հուղարկավորությունից որոշ ժամանակ անց, սակայն,  այն տղամարդը, ում փնտրում էր ընտանիքը,   վերադարձել է տուն:   Ոստիկանությունն այժմ ենթադրում է, որ   հուղարկավորվածը   Տորոնտոյում հայտնի երաժիշտ Սքոթ Քաշնին է եղել: Նա կորել է 2018 թվականի ամռանը: Վարկածը հաստատելու համար հանգուցյալի մարմինը էկսգումացիայի է ենթարկվելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր